ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երկրաշարժեր

Երկրաշարժեր
26.05.2015 | 15:49

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունը հայտնում է, որ մայիսի 26-ին, ժամը 05.40-ին Ադրբեջանում 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6 բալ: Լեռնային Ղարաբաղի տարածքում ստորգետնյա ցնցումներ զգացվել են Մարտակերտում և Ասկերանում` 3 բալ ուժգնությամբ: Ժամը 03.49-ին սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցում գրանցվել է հյուսիսային լայնության 41.170 և արևելյան երկայնության 44 հազար աշխարհագրական կոորդինատներով Վրաստան - Հայաստան, օջախի 10 կիլոմետր խորությամբ և 3,1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է չորս բալ: Հայաստանի տարածքում ստորգետնյա ցնցում չի զգացվել:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ